Գլխավոր » Լրահոս » Ալկոհոլի և դեղորայքի զուգակցումն Ամանորին

Ալկոհոլի և դեղորայքի զուգակցումն Ամանորին

servirovka-mainԸնդհանրապես, դեղորայքն ու ալկոհոլն անհաշտ են: Ալկոհոլային խմիչքներն ուժեղացնում են դեղերից մի քանիսի ազդեցությունը և կարող է դեղի գերդոզավորման վտանգ առաջանալ:

Ալկոհոլը հատկապես վտանգավոր է քնաբեր և հոգեմետ, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի համար նախատեսված դեղորայք ընդունելուց հետո:

Եվ այսպես, ահա, թե ինչպես են զուգակցվում տարբեր դեղերն ալկոհոլի հետ.

Հակաբեղմնավորիչ հաբեր. ալկոհոլը նվազեցնում է ազդեցությունը:

Հակաբիոտիկները, սուլֆանիլամիդները (սուլֆադիմեզին, բիսեպտոլ և այլն), անալգետիկները (անալգին, ցիտրամոն և այլն) գրեթե անարդյունավետ են դառնում: Դրա համար էլ հակաբիոտիկներով բուժվելիս  բժիշկները խորհուրդ են տալիս ալկոհոլ  չընդունել:

Հակադեպրեսանտներ
. բարձանում է արյան ճնշումը: Իսկ ալոհոլի չարաշման դեպքում կարող է հիպերտոնիկ կրիզ զարգանալ, կարող է նաև ուղեղում արյան զեղում լինել:

Նեյրոլեպտիկներ
. անոթաշարժողական  կենտրոնի (շարժումների հսկողության  խանգարում, ջղակծկումներ), շնչառական կենտրոնի ախատահարում, ընդհուպ մինչև շնչառության կանգ:

Հակահիստամինային պատրաստուկներ (հակաալերգիկ). հնարավոր է արյան ճնշման կտրուկ իջեցում, գիտակցության կորուստ և շնչառության խանգարում:

Հակակոագուլյանտներ (արյունը նոսրացնող պատրաստուկներ`ասպիրին, գեպարին և այլն). հնարավոր են ներքին արյունահոսություններ`ստամոքսաղիքային, մարսողական ուղու, թութքային:

Ինսուլին. նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը: Հիպոգլիկեմիկ կոմայի վտանգ կաչող է լինել:

Սիրտ-անոթային պատրաստուկներ. սրտի ռիթմի խանգարումներ(հաճախասրտություն կամ սակավասրտություն):

Սպազմոլիտիկներ (սպազման,սպազմալգոն և այլն). արյան  ճնշման կտրուկ  իջեցում:

Զարկերակային  ճնշումն իջեցնող պատրաստուկներ. ճնշման իջեցում, ընդհուպ մինչև գիտակցուտյան կորուստ (կոլապս):

Հակաէպիլեպտիկ միջոցներ.  շնչառության հետ կապված խնդիրներ:

Հակաբորբորքային պատրաստուկներ իբուպրոֆենի հիմքի վրա. ստամոքսաղիքային և մարսողական  ուղու արյունահոսության վտանգ կարող է զարգանալ:

Միզամուղ. լուծ և փսխում, ծանր դեպքերում սրտային սուր անբավարարության:

doctors.am

Share to Facebook
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki
Share to Yandex

01.01.14 21:48